ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը հանդիպել է Ֆիրդուսի և Գլխավոր պողոտայի իրացման գործընթացից դժգոհ քաղաքացիների հետ

Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը հանդիպել է Ֆիրդուսի և Գլխավոր պողոտայի իրացման գործընթացից դժգոհ քաղաքացիների հետ
06.06.2017 | 17:05

Նախագահի հանձնարարությամբ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը հանդիպել է Ֆիրդուսի և Գլխավոր պողոտայի իրացման գործընթացից դժգոհ քաղաքացիների հետ։ Հովսեփյանը շահառուներին մանրամասն իրազեկել է իրացման գործընթացի մանրամասները, տեղեկացրել է, որ նախագահից հանձնարարություն է ստացել ամենօրյա ռեժիմով վերահսկել, որ կառավարության համապատասխան գերատեսչություններն օր առաջ ավարտեն իրենց պարտավորությունների կատարումն այս ծրագրի ավարտման ուղղությամբ և վստահություն է հայտնել, որ քաղաքացիների բարձրացրած հարցերը մեկ ամսվա ընթացքում լուծում կստանան:


«Մասնավորապես, Ֆիրդուսի և Գլխավոր պողոտայում 2015-ի հոկտեմբերի դրությամբ առկա էին 154 ժամկետանց պայմանագրեր, որոնցով պարտավորությունները կազմում էին 13 440 ք.մ բնակարանների հատկացում՝ Երևանի գինու գործարանին հարող թաղամասում և Ֆիրդուսի թաղամասում կառուցվելիք շենքերից: Կառավարության օժանդակությամբ «Սիթի Սենտր Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն 2015-ի տարեվերջին 154 ժամկետանց պայմանագրերից սպասարկել է 1.953 ք.մ բնակարանների հատկացման պարտավորություն` թվով 38 ընտանիքների նկատմամբ: Կառավարության օժանդակությամբ 2016-ի հունիսից սկսած «Սիթի Սենտր Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն այլ կառուցապատողից փոխանակության հիմունքներով ձեռք բերեց բնակարաններ Երևան քաղաքում տարբեր նորակառույց շենքերից։
Ձեռքբերված, «Գլենդել Հիլզի» խմբում առկա ավարտված շենքերի բնակարաններով, գտնվելու վայրերից ելնելով գործակիցներ կիրառելով, մինչ 01.06.2017 թվականը «ՍիթիՍենտր Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն սպասարկել է 8.065 ք.մ բնակարանների հատկացման պարտավորություն՝ 84 ընտանիքների նկատմամբ: Այս պահի դրությամբ 12 շահառուներ գտնվում են բնակարանների ընտրության և պայմանագրերի կնքման գործընթացում»,- նշված է հաղորդագրության մեջ:


Ընդհանուր առմամբ 154 շահառուներից այսօր առկա են 20 չբավարարված շահառուներ, ովքեր դժգոհ են առաջարկվող շենքերի տեղակայման վայրերից, բնակարանների վերանորոգման վիճակից և հետագայում հատկացվելիք շենքերում գործող սպասարկման վճարներից՝ պահանջելով գումարային փոխհատուցումներ:

Դիտվել է՝ 1067

Մեկնաբանություններ